Vlume World’s largest and growing Armenian digital library of eBooks and Audiobooks. VLUME - harnessing the power of storytelling to inspire happiness

🧐Կարողանո՞ւմ եք կարդալ էմոջիներ ու գտել, թե ո՞ր գրքի վերնագիրն է թաքնված այստեղ։📍Եթե շատ ընթերցասեր եք, ապա արագ կարող ե...
06/03/2026

🧐Կարողանո՞ւմ եք կարդալ էմոջիներ ու գտել, թե ո՞ր գրքի վերնագիրն է թաքնված այստեղ։
📍Եթե շատ ընթերցասեր եք, ապա արագ կարող եք գտնել ճիշտ պատասխանը։
Գտնելուց հետո չմոռանաք մեկնաբանություններում նշել այն։💬
📍Իսկ եթե ոչ մի կերպ չկարողանաք պարզել այս գրքի վերնագիրը, ապա սա ձեզ հաստատ կօգնի՝ 👉https://vlume.com/hye/item/VP-579
#ԳուշակիրԳիրքը

🌟Միշտ հանդես է, երգ ու պար, միշտ վճիտ է ու պածառ,Լույսը երբեք չի մարում մանուկների աշխարհում:✨Ես մի մանուկ եմ դառնում` մ...
06/01/2026

🌟Միշտ հանդես է, երգ ու պար, միշտ վճիտ է ու պածառ,
Լույսը երբեք չի մարում մանուկների աշխարհում:

✨Ես մի մանուկ եմ դառնում` մանուկների աշխարհում,
Մարած կրակս է հեռանում մանուկների աշխարհում:
Ինչպես ծովում մարգարիտ՝, անհայտ աստղեր՝ երկնքում,
☀️Այնպես գանձեր կան թաքուն` մանուկների աշխարհում: 👉Սարմեն

📍Եվ մեր՝ մեծերիս կարևոր առաքելությունն է՝ պահպանել այդ աշխարհի անդորրը, փայփայել յուրաքանչյուր թաքնված գանձ։ 🎈Թող աշխարհի բոլոր մանուկները մեծանան խաղաղ երկնքի տակ, ունենան վառ, գունավոր ու անհոգ մանկություն։ 🪅
💜Միշտ ժպտացե՛ք ու ջերմացրեք մեր աշխարհը։🌞
🌈Շնորհավո՜ր հունիսի 1
🥰Իսկ գիտե՞ք ինչքան գանձեր ունենք այստեղ թաքնված՝ հենց մեր երեխաների համար: Իրենց նման վառ, գունավոր, տարբերվող ու յուրահատուկ:
📘Բացեք ու մեր գանձերին նվիրեք աշխարհի լավագույն գանձը՝ գիրքը:👇
🖥Web: https://vlume.com/
📱Android: https://vlume.com/download/android
📲iOS: https://vlume.com/download/ios
#Հունիսի1 #ԵրեխաներիՊաշտպանությանՕր

📣Մեր մեծերին մենք հաճախ պատկերացնում ենք միայն  խիստ ու պաշտոնական կերպարներում։ Սակայն իրական կյանքում նրանք կատակասեր ...
05/30/2026

📣Մեր մեծերին մենք հաճախ պատկերացնում ենք միայն խիստ ու պաշտոնական կերպարներում։ Սակայն իրական կյանքում նրանք կատակասեր են, սրամիտ ու լի մարդկային անկեղծ հույզերով։
📝Ահա թե ինչ է պատմում ճարտարապետ Միքայել Մազմանյանն իր հուշերում Եղիշե Չարենցի և Դերենիկ Դեմիրճյանի հանդիպումներից մեկի մասին։ Եկեք տեսնենք, թե ինչպե՞ս և ինչո՞ւ է Դեմիրճյանը «բողոքում» իր բախտից, և ինչպես է արձագանքում Չարենցը՝
✍️«1921 թվականանին Թիֆլիսի Հայարտանը Դերենիկ Դեմիրճյանը, հանդիպելով Չարենցին, ասել է.
-Երբ առաջին անգամ իբրև բանաստեղծ հանդես եկա, Հովհաննես Թումանյանն էր հրապարակի վրա ու սիրված պոետը։ Ես մնացի ստվերում։ Թումանյանից հետո, հը, ուզում էի գլուխս հանել, Իսահակյանը առաջս կտրեց։ Ես նորից մնացի ստվերում։ Նոր ուժերով ուզեցի հանդես գալ, այս անգամ էլ Վահան Տերյանը կանգնեց ճանապարհիս։ Տերյանն էլ գնաց, ուժերս հավաքած ուզում եմ ասպարեզ իջնել, հիմա էլ դու ես դեմս ելել։ Ե՞րբ պետք է գա իմ օրը։
-Համեցե՜ք, բարի ճանապարհ, ասել է Չարենցը՝ մի քայլ ետ գնալով»։

👉Այսպիսին էին նրանք՝ մեծ, անկեղծ, միմյանց տաղանդը գնահատող և պատմության մեջ իրենց անջնջելի հետքը թողած:
📲Դերենիկ Դեմիրճյան՝ https://vlume.com/hye/person/EN-71
📲Եղիշե Չարենց՝ https://vlume.com/hye/person/EN-2
#ԶվարճալիԴեպքեր
#ԵղիշեՉարենց #ԴերենիկԴեմիրճյան
#ՉարենցյանՀուշեր

📣1918թ –ի մայիսի 28-ին Հայաստանը գծեց իր ազատության ու անկախության ուղին և մեր հաղթական երթի հիմքը դրեց:Մեր հայրենիքի ան...
05/28/2026

📣1918թ –ի մայիսի 28-ին Հայաստանը գծեց իր ազատության ու անկախության ուղին և մեր հաղթական երթի հիմքը դրեց:
Մեր հայրենիքի անկախությունը մենք չխնդրեցինք, ոչ էլ մեզ նվիրեցին. մենք այն ձեռք բերեցինք մեր սեփական արյունով ու քրտինքով՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի դաշտերում: Այդ օրը հայ ժողովուրդը ցույց տվեց աշխարհին, որ ինքը կամք ունի ապրելու և իր սեփական ճակատագիրը տնօրինելու։✊
✍Առաջին Հանրապետության ծնունդը ապահովեց հայոց պետականության շարունակականությունը, որը պահելու առաքելությունը մեզանից յուրաքանչյուրինս է։
📣Առավել քան այսօր, մեր երկրին ցանկանում ենք խաղաղություն, անառիկ սահմաններ և բարօրություն, իսկ մեզ՝ ամուր կամք, հավատ, տոկունություն ու միասնություն:
🇦🇲Մեր միասնության, անկոտրում ոգու, բազում փորձությունների, հաղթանակների մասին գրվել են դարեր առաջ, վստահ ենք՝ գրվելու են նաև դարեր հետո։
📲Ռուբէն - Հայ Յեղափոխականի մը յիշատակները՝ https://vlume.com/hye/person/EN-55
📲Օհան Կարօ - Խրճիթներէն մինչեւ խորհրդարանը՝ https://link.vlume.com/item/EB-47
🇦🇲Շնորհավո՛ր Մայիսի 28, շնորհավո՜ր Հայաստանի Առաջին Հանրապետության օրը։


05/27/2026

Պատրա՞ստ ես մտային ճակատամարտի մը։ Ուրեմն մեր սիրուած «Նախասիրած մարզախաղս» շարքին «ՃԱՏՐԱԿ» նոր գիրքը քեզ կը հետաքրքրէ. 📘
📲«ՃԱՏՐԱԿ»՝ https://vlume.com/hye/item/EB-1711
Այս մարզաձեւին մէջ միակ զէնքդ քու կեդրոնացումդ, սուր մտածողութիւնդ, ռազմավարութիւնդ եւ մտային տոկունութիւնդ է։ 🧠
Գիրքը կը բացայայտէ՛ 64 քառակուսիներու հրաշալի աշխարհը. Ճատրակին պատմութիւնը. Հնդկական «Չաթուրանկա»-էն մինչեւ Մակնըս Քարլսընի բացառիկ վարկանիշները։

Ճանչնանք Բանակը. ♟️
📍Ինչպէ՞ս կը շարժին զինուորները, ինչո՞ւ թագուհին ամենահզօրն է, եւ ինչպէ՞ս պաշտպանել ծանրաքայլ արքան։
📍Գաղտնի տեղաշարժեր. Ի՞նչ է Փոխատեղումը (Castling), Փոխարկումը (Promotion) եւ ինչպէ՞ս տիրապետել Սկզբնախաղին ու Վերջնախաղին։
📍Հայաստանը եւ Ճատրակը. Ծանօթացի՛ր մեր ճատրակի հերոսներուն՝ «Երկաթեայ Տիգրան» Պետրոսեանին եւ շախմատային արուեստագէտ Լեւոն Արոնեանին ու իմացի՛ր, թէ ինչպէս մեր պզտիկ երկիրը կրնայ նուաճել աշխարհի ուղեղները։ 🇦🇲

Ճատրակը պարզապէս խաղ մը չէ, ան քեզ կը փոխէ։ Կը սորվեցնէ մտածել նախքան շարժում ընելը եւ ճնշումի տակ հանդարտ մնալ։ Խաղատախտակը պզտիկ է, բայց զայն կերտող միտքը՝ անսահման։
📘Գիրքը կատարեալ նուէր է թէ՛ սկսնակներուն եւ թէ՛ ապագայ Գրոսմայսթըրներուն համար։ 🏆

#ՆախասիրածՄարզախաս #Ճատրակ

📣Կյանքի ու հարաբերությունների մասին պատմող այս տողերը պատկանում են  20-րդ դարի ամերիկյան գրականության ամենահայտնի գլուխգ...
05/26/2026

📣Կյանքի ու հարաբերությունների մասին պատմող այս տողերը պատկանում են 20-րդ դարի ամերիկյան գրականության ամենահայտնի գլուխգործոցներից մեկին, որտեղ կա ջազ, շքեղ խնջույքներ, մեծ սեր և խորտակված երազանքներ։
💬Եթե կռահեցիք, թե որ գրքից է մեջբերումը, ապա չմոռանաք կիսվել մեկնաբանություններում։
Իսկ եթե դեռ ծանոթ չեք գրքին, ուրեմն ճիշտ ժամանակն է բացել ու կարդալ՝
📲https://vlume.com/hye/item/VP-290
#ԳուշակիրԳիրքը

📚Գրողներին ավելի լավ ճանաչելու համար երբեմն պետք է կարդալ ոչ միայն նրանց գրքերը, այլև ծանոթանալ նրանց կյանքի հետաքրքիր ո...
05/22/2026

📚Գրողներին ավելի լավ ճանաչելու համար երբեմն պետք է կարդալ ոչ միայն նրանց գրքերը, այլև ծանոթանալ նրանց կյանքի հետաքրքիր ու զվարճալի դրվագներին։
😊Սրամտությունն ու հումորը հաճախ են ուղեկցել մեր մեծերին, և հենց այդ պատմությունների շնորհիվ են նրանք մեզ համար դառնում ավելի սիրելի։
«Զվարճալի դեպքեր հայտնի գրողների կյանքից» շարքում այս անգամ անդրադարձել ենք ինքնատիպ հումորի տեր բանաստեղծին՝ Հովհաննես Շիրազին։ Նրա սրամտությունն ու պատասխանները դարձել են իսկական լեգենդներ։ Դրանցից մեկի մասին պատմել ու գրել է Արամայիս Սահակյանը։👇
📝-Ինչպե՞ս ես, Շիրազ,- հարցրի։
-Արարատի՛ պես,- արագ պատասխանեց նա։
-Իսկ Արարատն ինչպե՞ս է։
-Ինձ պես։
-Ի՞նչ կասես «Արարատ» թիմի մասին։
-Եթե «Արարատն» իր հոգու մեջ Արարատ չպահե, թույլ կխաղա։ Դա՛ է նրա ուժը։
-Այդ դեպքում՝ ինչո՞ւ ես մեկ-մեկ թույլ բանաստեղծություններ գրում։
-Որպեսզի․․․ հավասարվեմ մյուսներիդ։😄
📘Դե եկենք նորից կարդանք ու տեսնենք՝ քանի «թույլ» բանաստեղծություն է գրել Շիրազը։
📲Հովհաննես Շիրազ՝ https://vlume.com/hye/person/EN-386
#ՀովհաննեսՇիրազ
#ԱրամայիսՍահակյան #ԲարիԺպիտներ
#ԿատակումԵնՀայԳրողները

✍️«Երբեք մի՛ մտաբերեր, որ ես յուսահատ եմ, բնա՜ւ. բանաստեղծ մը մահուանէ չսոսկար. այն ատեն իրաւունք ունէի ցաւելու, երբ ամէ...
05/20/2026

✍️«Երբեք մի՛ մտաբերեր, որ ես յուսահատ եմ, բնա՜ւ. բանաստեղծ մը մահուանէ չսոսկար. այն ատեն իրաւունք ունէի ցաւելու, երբ ամէնքն անմահ ըլլային եւ ես միայն մահկանացու»։ 👉Պետրոս Դուրեան
📣Այսօր արեւմտահայ նշանաւոր բանաստեղծ Պետրոս Դուրեանի ծննդեան օրն է։
📝Դուրեան խոհափիլիսոփայական խառնուածքի բանաստեղծ է։ Անոր ստեղծագործութիւնները մենախօսութիւններ են, ուր բնութիւնն ու սէրը հանդէս կու գան իբրեւ իր խոհերուն լուռ վկաները։ Ըստ քերթողին՝ իրական աշխարհը բանաստեղծական աշխարհի հակապատկերն է. այն ձանձրալի է ու չարութեամբ լեցուն։
📚Պետրոս Դուրեան հեռացաւ կեանքէն քսանմէկ տարին չբոլորած. հեռացաւ՝ երազելով իր պատրաստած տաղերուն փոքրիկ ժողովածուին «Արեւը տեսնելը»։ Եւ ինչպէս Սեւակը կ’ըսէ՝ «Սա աշխարհ չպատկերեց։ Եւ աշխարհ չստեղծեց սա։ Սա բացաւ իր աշխարհը, որ իրմէ ետք կոչուեցաւ ու պիտի կոչուի իր անունով՝ դուրեանական»։
Դուրեանին տխրութիւնը տարբեր է. ան կը շարունակէ մնալ իր կերտած իւրայատուկ տեղը։ Ան հայ գրականութեան «Սկիւտարի Սոխակ»ն է։
📲Պետրոս Դուրեան՝ https://vlume.com/hye/person/EN-32
#ՊետրոսԴուրեան
#Տրտունջք #Սիրել #Դրժել

🧐Փորձի՛ր գուշակել՝ ո՞ր գիրքն է թաքնված նկարում։📘Մենք  պատկերների և գույների հետևում «թաքցրել» ենք հայ դասական գրականությ...
05/19/2026

🧐Փորձի՛ր գուշակել՝ ո՞ր գիրքն է թաքնված նկարում։
📘Մենք պատկերների և գույների հետևում «թաքցրել» ենք հայ դասական գրականության ամենաառանցքային գործերից մեկը։
Սա հայ ժողովրդի պատմական ճակատագրի ու ապագայի, պետականության, ազգային ինքնության և հավերժական պայքարի մասին է։
📣Եթե այս հուշումը ձեզ չօգնեց, ապա երկրորդն անպայման կօգնի։
👉Հուշում 2` https://vlume.com/hye/item/EB-86
💬Չմոռանա՛ս մեկնաբանություններում նշել քո տարբերակը

#ԳուշակիրԳիրքը

📚Կան գրքեր, որոնց մասին շատ քիչ է խոսվում։Չեն հայտնվում ամենավաճառված գրքերի ցուցակներում, չեն դառնում սոցիալական ցանցեր...
05/17/2026

📚Կան գրքեր, որոնց մասին շատ քիչ է խոսվում։
Չեն հայտնվում ամենավաճառված գրքերի ցուցակներում, չեն դառնում սոցիալական ցանցերի «թրենդ»։
📝Այս շարքում ներկայացրել ենք այնպիսի ստեղծագործություններ, որոնք տարիների ընթացքում կարծես մի փոքր հեռացել են ընթերցողների ուշադրությունից, բայց շարունակում են մնալ ազդեցիկ ու հիշվող։

📘«Զազունյան» - Նար-Դոս
Մարդկային թուլություններ, բարոյական պայքար, քաղաքային կյանք ու խավարի մեջ ապրող մարդիկ։
Այս գիրքը կարդալիս հասկանում ես՝ որքան քիչ բան է փոխվել մարդկանց ներսում։
📲«Զազունյան»՝ https://vlume.com/hye/item/EB-1439

📕«Փոխակերպություններ» — Նորայր Ադալյան
Ժամանակակից հայ գրականության այն գրքերից, որի մասին շատ քիչ են խոսում։
Հոգեբանական, երբեմն անհանգիստ, երբեմն շատ իրական պատմություններ՝ սիրո, հարաբերությունների ու մարդու ներքին կոտրվածքների մասին։
Սա այն գրքերից է, որ ավարտելուց հետո սկսում ես ավելի ուշադիր նայել մարդկանց։
📲«Փոխակերպություններ»՝ https://vlume.com/hye/item/EB-1375

📗«Սիրոյ եւ կեանքի պոէմներ» — Րաբինդրանաթ Տագօր
Գիրք, որը չեն կարդում արագ։
Այն բացում են, մի քանի տող կարդում…դադար տալիս ու նորից սկսում։
Տագորի պոեզիան կարծես խոսում է մարդու ամենախոր զգացմունքների հետ՝ շատ մեղմ, բայց շատ ուժեղ։
Իսկ այսօր քչերն են վերադառնում այսպիսի գրքերին։
📲«Սիրոյ եւ կեանքի պոէմներ» https://vlume.com/hye/item/EB-242
#ՆարԴոս #Զազունյան
#ՆորայրԱդալյան #Փոխակերպություններ
#ՐաբինդրանաթՏագօր #ՍիրոյԵվԿեանքիՊոէմներ

Address

New York, NY

Alerts

Be the first to know and let us send you an email when Vlume posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Vlume:

Share

Category