31/05/2026
… Սերունդ, որն արժանի է ունենալ ԽԱՂԱՂ, ԱՊԱՀՈՎ և ՉԾՆԿՈՂ հայրենիք
🙌🏻🕊️🤍 Աստված օրհնի և պահպանի այն սերունդը, որն ԱՐԴԵՆ եկել է:
A&S Concern-ը և Zulal Organic Agroholding-ն ավարտեցին «Առողջ ապրելակերպ» արշավը դպրոցականների համար։
Մայիս ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից 5-11-րդ դասարանների ավելի քան 1500 դպրոցականներ մասնակցեցին ֆիզիկական ակտիվության, հոգեկան առողջության և առողջ սննդի թեմատիկ դասընթացներին։
Արշավի նպատակն էր դպրոցականների շրջանում բարձրացնել առողջ ապրելակերպի վերաբերյալ իրազեկվածությունը և նրանց ներգրավել գործնական, հետաքրքիր ու հասկանալի ձևաչափով անցկացվող ակտիվությունների մեջ։
Այս աշխատանքի ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցինք՝ տարբեր մարզերում տարբեր են մոտեցումները, վարքագիծը, մտածելակերպը և դպրոցական միջավայրի կազմակերպման մշակույթը։ Եվ այստեղ շատ կարևոր է արձանագրել մեկ պարզ ճշմարտություն․ դպրոցի տնօրենը միայն վարչական պաշտոն չէ․ տնօրենը դպրոցի դեմքն է, միջավայրի կրողը և աշակերտների դաստիարակության կարևորագույն պատասխանատուներից մեկը։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում այն դպրոցների տնօրեններին և թիմերին, որտեղ աշխատանքը կազմակերպված էր պատասխանատվությամբ, հարգանքով և արդյունավետությամբ․
Արագածոտնի մարզի, Շիրակի մարզի Գյումրու, Գեղարքունիքի մարզի Մարտունու, Լոռու մարզի Սպիտակի, Վայոց Ձորի Եղեգիսի դպրոցների տնօրեններին և անձնակազմերին։
Ճիշտ կազմակերպված աշխատանքը շատ ավելի մեծ ազդեցություն ունի դպրոցականների դաստիարակության վրա, քան պարզապես հերթական միջոցառման անցկացումը։ Երբ դպրոցում կա կարգապահություն, հարգանք, ուշադրություն և ներգրավվածություն, արդյունքը տեսանելի է անմիջապես։
Փաստեմ նաև կատարված աշխատանքի մեծ ծավալի մասին․ սա պարզապես այցերի շարք չէր, այլ համապետական արշավ, որի ընթացքում մենք տեսանք և՛ ուժեղ կողմեր, և՛ խնդիրներ։ Եվ այո՛, որոշ մարզեր դեռ շատ ու շատ սովորելու տեղ ունեն՝ դպրոցական միջավայրի կազմակերպման, երեխաների հետ աշխատանքի և առողջ ապրելակերպի թեման լրջորեն ընկալելու առումով։
Մեր այսօրվա դպրոցականը մեր երկրի վաղվա քաղաքացին է։
Եթե ուզում ենք ունենալ առողջ, մտածող, պատասխանատու և ուժեղ սերունդ, պետք է աշխատենք հենց այսօր, հենց դպրոցից, հենց երեխաների հետ։
Առողջ ապրելակերպը միջոցառում չէ։
Առողջ ապրելակերպը մշակույթ է, որը պետք է ձևավորվի դպրոցական տարիքից։
#ԱռողջԱպրելակերպ #Դպրոցականներ #ԱռողջՍերունդ #ՀայաստանիՄարզեր #Կրթություն #ԱռողջԱպագա
@подписчики
@топовые поклонники