Woodborn

Woodborn 🔺Ինքնատիպ և տարբերվող
🔺Զարգացնող և անվնտանգ
🔺Հայկական 🇦🇲 և հեքիաթային խաղալիքներ
🔺Պարգևե՛ք Ձեր երեխաներին մի կտոր երջանկություն 🤏

Ես նկարչուհի եմ, սիրում եմ իմ գործը և նկարում եմ հիմնականում ինչ-որ զգում եմ՝ մարդկանց, բնությունը և այն աշխարհը, որը գոյություն ունի իմ ուղեղում։

Սիրում եմ երեխաներին և երազում էի ստեղծել մի բան երեխաների համար, որը որակապես կփոխի նրանց խաղային աշխարհն՝ այն ավելի ջերմ ու գունեղ դարձնելով։

Բոլոր մայրիկների նման ես էլ շարունակ խաղալիքներ եմ գնում իմ չորս տարեկան աղջկա համար։ Վերջերս մտածեցի, որ

բոլոր այդ խաղալիքները հիմնականում պլաստիկից են, և չնայած որ բավական կիրառական են ու գունավոր, բայց մի տեսակ անկենդան են։ Որոշեցի որ ինքս մի հետաքրքիր բան կպատրաստեմ աղջկաս համար։ Այդպես վերցրեցի տանը եղած պաղպաղակի փայտիկները և սկսեցի միացնել իրար ու այդպես պատրաստեցի առաջին փոքրիկ մահճակալը, որտեղ աղջիկս մինչ այսօր էլ ամեն օր քնացնում է իր սիրելի տիկնիկին։

Այսպիսով որոշեցի հիմնել փայտե խաղալիքների փոքրիկ արտադրամաս։ Գուշակեք, թե որն էր հումքը․․․ ուրեմն՝ գնացի դեղատուն և գնեցի կոկորդի ստուգման փայտիկներից մի տուփ, սոսինձ, փայտի ներկ և մի քիչ էլ կտորեղեն՝ տիկնիկների սպիտակեղենի համար։ Այսպես ամեն օր աշխատեցի, մեծ, շատ մեծ սիրով և նվիրումով։ Երբեմն այնքան էի տարվում իմ պատրաստած խաղալիքներով, որ շարում էի սենյակի անկյունում ու մի կուշտ խաղում։
խաղալիքները բնական փայտից են, որոնք էկոլոգիապես մաքուր են և անչափ ջերմ ու հեքիաթային։
Ուզում եմ հայրենականան արտադրության խաղալիքների իսկական մեծ կայսրություն ունենալ, որոնց հետ երեխաները բարի, խաղաղ ու ջերմ կմեծանան։

Address

Erevan
Yerevan

Telephone

+37493292291

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Woodborn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Woodborn:

Shortcuts

Share

Category