Raffi Print

Raffi Print Graxanut/ Tpagrutyun

14/06/2026

💜

Դոնոհյուն սցենարը գրել է դեռ 2010–ին՝ վեպի հրատարակվելուց էլ առաջ, ինչպես ինքն է խոստովանել, կանխազգալով, որ գրքի սյուժե...
14/06/2026

Դոնոհյուն սցենարը գրել է դեռ 2010–ին՝ վեպի հրատարակվելուց էլ առաջ, ինչպես ինքն է խոստովանել, կանխազգալով, որ գրքի սյուժեն կինեմատոգրաֆիկ է: 2016-ին ֆիլմը չորս գլխավոր անվանակարգով ներկայացվել է «Օսկար»–ի, այդ թվում` էկրանավորման լավագույն սցենարի համար, բայց Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակը բաժին է ընկել միայն դերասանուհի Բրի Լարսոնին: 13 միլիոն բյուջեով նկարահանված «Սենյակը» հաջողություն է գրանցել նաև հանդիսասրահում՝ ավելի քան 36 միլիոն դոլար բերելով:

12/06/2026
11/06/2026

⚽️❤️

Uno-ներ տարբեր թեմաներով✨
11/06/2026

Uno-ներ տարբեր թեմաներով✨

Նորա Իկստենայի «Մայրական կաթ» վեպը նույն ընտանիքի երեք սերնդի կանանց պատմություն է: Հեղինակը հանրամատչելիորեն պատկերում ...
06/06/2026

Նորա Իկստենայի «Մայրական կաթ» վեպը նույն ընտանիքի երեք սերնդի կանանց պատմություն է: Հեղինակը հանրամատչելիորեն պատկերում է իր մանկության և երիտասարդության տարիների խորհրդային Լատվիայի սոցիալական միջավայրը, բարոյականության վակուումը, որը տարօրինակորեն ուղղորդվում էր և ներսից կոտրելով մարդկանց՝ վերածում կենդանի դիակների: Վեպի ամբողջ տեքստը ապրելու անհնարինության վավերագրություն է՝ ներծծված հրաժարումով ամուսնուց ու հորից, երազանքներից, գաղափարներից ու համոզմունքներից, աշխատանքից ու սեփական տեսակետից, ընկերներից և սիրելիներից: Գլխավոր հերոսուհին գինեկոլոգ է, որը հրաշալիորեն ճանաչում է մարդուն և շատերին կարողանում օգնել իր գիտելիքներով, բայց, պարզվում է, ի վիճակի չէ ապրելու իրեն բաժին հասած կյանքը: Մայրական կաթը երեխայի առաջին սնունդն է: Գլխավոր հերոսուհին՝ մայրը, դստերը միտումնավոր զրկում է այդ կաթից՝ թույլ չտալով նրան ժառանգել իր ցավն ու հուսահատությունը:

Հեղինակը նշում է, որ «Գաբի» գիրքը գրվել է ոչ թե ցավի, այլ խաղաղության որոնման ճանապարհին։ Նա գրում է ապրելու և իր ապրում...
05/06/2026

Հեղինակը նշում է, որ «Գաբի» գիրքը գրվել է ոչ թե ցավի, այլ խաղաղության որոնման ճանապարհին։ Նա գրում է ապրելու և իր ապրումները արձանագրելու համար՝ հանդես գալով և՛ որպես մայր, և՛ որպես վկա։ Գիրքը չի խմբագրվել, որպեսզի պահպանվի դրա անկեղծությունն ու բնական շունչը։ Հեղինակը հավատում է, որ Գաբիի լույսով ծնված այս պատմությունները կարող են օգնել մարդկանց ընտրել կյանքը և հույսը։🤍

Address

Yerevan, Babajanyan 75
Erevan
0064

Telephone

+37477257822

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Raffi Print posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Raffi Print:

Share