11/08/2026
🌭 Արի գնանք ՏՆԱԿԱՆ ՀՈԹ-ԴՈԳ պատրաստենք 😍
Փափուկ, թեթև խմոր, նրբերշիկ ու վրայից՝ մի քիչ քունջութ։
Ստացվում է այնքան համեղ, որ խանութի տարբերակն այլևս չես ուզելու 🤤
📌 ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ՝ 10 հատի համար
🥛 120 գ կաթ
🍞 12 գ թարմ խմորիչ կամ 4 գ չոր խմորիչ
🍬 25 գ շաքարավազ
🌾 280–300 գ ալյուր
🥚 1 ձու
🧂 ½ թ/գ աղ
🧈 30 գ կարագ
🌭 10 հատ նրբերշիկ
✨ Քունջութ
🥚 1 ձու՝ քսելու համար
👩🏻🍳 Պատրաստման եղանակը՝
Գոլ կաթի մեջ լուծում ենք խմորիչն ու շաքարավազը, փակում ենք 10-15 րոպե՝ մինչ հասունանա։
Ավելացնում ենք ձուն, աղը․ կարագը և աստիճանաբար ալյուրը։
Հունցում ենք փափուկ խմոր։
Ծածկում ենք և թողնում տաք տեղում՝ մոտ 1-1,5 ժամ, մինչև խմորը կրկնապատկվի։
Ես 30 րոպեն մեկ խմորը ձգում եմ, մոտ 2-3 անգամ։
Խմորը բաժանում ենք 10 հավասար մասի, երկարացնում և փաթաթում նրբերշիկների շուրջը։
Դասավորում ենք թխման թղթի վրա ու թողնում ևս 20–30 րոպե։
Վրան քսում ենք հարած ձու, ցանում քունջութ և թխում 180°C նախապես տաքացրած ջեռոցում՝ մոտ 20–25 րոպե։
🤎 Պատրաստ է՝ տնական, փափուկ ու անչափ համեղ հոթ-դոգ։
📌 Պահպանի՛ր բաղադրատոմսը, որ անպայման փորձես։