Vitawell Armenia

Vitawell Armenia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Vitawell Armenia, Tashir, Yerevan.

Մեզ մոտ կգտնեք ամենամատչելի վիտամինները, ցանկության դեպքում կարող եք նաև պատվիրել:
Վիտավելլը ունի նաև բժշկի անվճար խորհրդատվության ծառայություն, ինչի շնորհիվ ավելի ճիշտ կընտրեք վիտամինների Ձեզ համապատասխան տեսակները և չափաբաժինը:

Երեխաների համար նախատեսված Օմեգա ճարպաթթուների շատ լայն տեսականի` մեզ մոտ 🐠👶
18/05/2026

Երեխաների համար նախատեսված Օմեգա ճարպաթթուների շատ լայն տեսականի` մեզ մոտ 🐠👶

Վիտամին D3 + K2 համադրությունը շատ տարածված է, որովհետև դրանք միասին ավելի արդյունավետ են աշխատում, քան առանձին։☀️ Վիտամ...
29/04/2026

Վիտամին D3 + K2 համադրությունը շատ տարածված է, որովհետև դրանք միասին ավելի արդյունավետ են աշխատում, քան առանձին։
☀️ Վիտամին D3

* Ամրացնում է ոսկորներն ու ատամները
* Աջակցում է իմունային համակարգին
* Կարող է ազդել տրամադրության վրա (կապ ունենում է արևի հետ)

🦴 Վիտամին K2

* «Ուղղորդում» է կալցիումը ճիշտ տեղ՝ դեպի ոսկորներ
* Կանխում է կալցիումի կուտակումը անոթներում (կարևոր է սրտի համար)
* Աջակցում է ոսկրերի խտությանը

Այսպիսով` եթե ընդունենք միայն D3՝
→ կալցիումը լավ կներծծվի, բայց
→ կարող է կուտակվել սխալ տեղերում (օր.՝ անոթներում)

Իսկ եթե ավելացնում ենք K2՝
→ կալցիումը գնում է ոսկորներ, ոչ թե անոթներ

Մեզ մոտ կարող եք գտնել ամենափորձված և պահանջված, միայն որակյալ ապրանքանիշները

Ամենաորակյալ վիտամինները կարող եք ձեռք բերել մեր մոտից անհավանական մատչելի արժեքներով 🙌
26/04/2026

Ամենաորակյալ վիտամինները կարող եք ձեռք բերել մեր մոտից անհավանական մատչելի արժեքներով 🙌

Ամենալավ և որակյալ մագնեզիումը կարող եք ձեռք բերել մեր մոտից շատ մատչելի արժեքով 🙌
26/04/2026

Ամենալավ և որակյալ մագնեզիումը կարող եք ձեռք բերել մեր մոտից շատ մատչելի արժեքով 🙌

5-MTHF-ը ֆոլաթթվի (վիտամին B9) ամենաակտիվ և կենսամատչելի ձևն է։Ի տարբերություն սովորական ֆոլաթթվի, 5-MTHF-ը մարմնում փոխ...
15/01/2026

5-MTHF-ը ֆոլաթթվի (վիտամին B9) ամենաակտիվ և կենսամատչելի ձևն է։
Ի տարբերություն սովորական ֆոլաթթվի, 5-MTHF-ը մարմնում փոխակերպման կարիք չունի, այսինքն անմիջապես յուրացվում է օրգանիզմի կողմից։

Ինչի՞ համար է օգտակար

🧠 Նյարդային համակարգի աջակցում

❤️ Հոմոցիստեինի մակարդակի կարգավորում (կարևոր է սրտի համար)

🧬 ԴՆԹ սինթեզ և բջջային առողջություն

😴 Կարող է օգնել հոգնածության, ցածր էներգիայի դեպքում

🤰 Հատկապես կարևոր է կանանց համար (ֆոլատի կարիք)

Ասպիրինը աշխարհի ամենաշատ օգտագործվող դեղամիջոցներից մեկն է։Այս պահին կարող եք գնել 81մգ դոզայով հաբերը, որոնք բացառապես...
31/07/2025

Ասպիրինը աշխարհի ամենաշատ օգտագործվող դեղամիջոցներից մեկն է։
Այս պահին կարող եք գնել 81մգ դոզայով հաբերը, որոնք բացառապես օրիգինալ են, ներկրված ԱՄՆ-ից:
Հիշեցնենք, որ ցածր դոզայով ասպիրինը հաճախ նշանակվում է սրտի կաթվածի կամ ինսուլտի ռիսկ ունեցող մարդկանց՝ արյան մակարդումից խուսափելու համար։ Այն թույլ է տալիս արյան հոսքը սրտի կամ ուղեղի անոթներով՝ կանխելով թրոմբների առաջացումը։
Օգնում է կանխել արյան մակարդման հետ կապված խնդիրներ (օրինակ՝ տրանսիտոր իշեմիկ հարձակումներ, թրոմբոզներ)։
⚠️ Կարևոր է հիշել, որ այն ունի հակացուցումներ և խիստ ցանկալի է օգտագործել բժշկի նշանակմամբ:

Արժեքը` 4500 դրամ, 300 հաբ:

Օրական մեկ անգամ օգտագործեք Բիոտին` ունենալու համար շատ որակյալ մազեր, եղունգներ և մաշկ:Բիոտինը, որը հայտնի է նաև որպես ...
27/06/2025

Օրական մեկ անգամ օգտագործեք Բիոտին` ունենալու համար շատ որակյալ մազեր, եղունգներ և մաշկ:
Բիոտինը, որը հայտնի է նաև որպես Վիտամին B7, շատ կարևոր դեր ունի նաև մետաբոլիզմի և նյարդային համակարգի առողջության համար։
Օգտակար է հղի կանանց՝ սաղմի նյարդային համակարգի զարգացմանը նպաստելու համար։
Այսպիսով` Բիոտինը կարևոր վիտամին է, որը խթանում է մազերի, մաշկի, եղունգների և նյութափոխանակության առողջությունը։ Այն հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր ունեն մազաթափություն, եղունգների փխրունություն կամ մաշկային խնդիրներ։ Նշենք նաև, որ այն համարվում է շատ անվտանգ և գրեթե չունի հակացուցումներ:

Նեխուրի սերմեր (հայտնի նաև որպես սելերի սերմեր), ունեն մի շարք առողջարար հատկություններ:Դրանք պարունակում են անտիօքսիդան...
02/06/2025

Նեխուրի սերմեր (հայտնի նաև որպես սելերի սերմեր), ունեն մի շարք առողջարար հատկություններ:
Դրանք պարունակում են անտիօքսիդանտներ, որոնք կարող են օգնել նվազեցնել նաև հոդացավերը (օրինակ՝ արթրիտ):
Նեխուրի սերմը կարող է նպաստել արյան ճնշման նվազմանը, հատկապես եթե օգտագործվում է երկարատև։
Այն պարունակում է բնական յուղեր, որոնք ունեն հակաբակտերիալ հատկություններ, հատկապես որոշ սնկերի ու մանրէների դեմ։
Կախված կիրառությունից, նեխուրի սերմը կարող է նպաստել մարսողության բարելավմանը, նաև օգտակար է փքվածության կամ գազերի դեպքում։
Սերմերը կարղ եք օգտագործել նաև որպես համեմունք` ապուրների, աղցանների կամ մսի մեջ:

Կոլագենի համը ոչ բոլորն են կարողանում հաղթահարել 😅 բայց դրա լուծումը այս հաբերն են, որոնք ոչ համ ունեն, ոչ` հոտ: 🤍
29/05/2025

Կոլագենի համը ոչ բոլորն են կարողանում հաղթահարել 😅 բայց դրա լուծումը այս հաբերն են, որոնք ոչ համ ունեն, ոչ` հոտ: 🤍

Մագնեզիում գլիցինատը մագնեզիումի և գլիցինի միացություն է, որը շատ օգտակար է մի շարք առողջական խնդիրների և ընդհանուր բարե...
10/03/2025

Մագնեզիում գլիցինատը մագնեզիումի և գլիցինի միացություն է, որը շատ օգտակար է մի շարք առողջական խնդիրների և ընդհանուր բարեկեցության համար։ 👇
1. Օգնում է հանգստանալ և բարելավում է քունը 💤
2. Նվազեցնում է սթրեսը և բարելավում տրամադրությունը 😌
3. Թուլացնում է մկանային լարվածությունը և ցավերը 💪
4. Աջակցում է սրտանոթային առողջությանը ❤️
5. Բարելավում է գլխուղեղի աշխատանքը և հիշողությունը 🧠
6. Բարելավում է ինսուլինի զգայունությունը 🍏
7. Աջակցում է ոսկորների առողջությանը 🦴

Ցինկը շատ կարևոր միներալ է, որն անհրաժեշտ է տարբեր կենսաբանական գործընթացների համար, այդ թվում՝ իմունային համակարգի ուժե...
30/01/2025

Ցինկը շատ կարևոր միներալ է, որն անհրաժեշտ է տարբեր կենսաբանական գործընթացների համար, այդ թվում՝ իմունային համակարգի ուժեղացման, վերքերի ապաքինման, մաշկի առողջության, հորմոնների հավասարակշռման և հակաօքսիդանտ պաշտպանության համար։
Այն օգնում է օրգանիզմին պայքարել վարակների դեմ և նվազեցնում մրսածության տևողությունը։
Օգնում է ակնեի (պզուկների) բուժմանը։ Նվազեցնում է մաշկային բորբոքումները։
Կարևոր է վերարտադրողական համակարգի և պտղաբերության համար։
Կարող է բարելավել տրամադրությունը և նվազեցնել դեպրեսիայի ախտանիշները։

Address

Tashir
Yerevan
088

Telephone

+37441304341

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Vitawell Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share