ABIO Garden Center

ABIO Garden Center The latest garden and home products, news, trends and inspiration

Դաս 4Տան և այգու պաշտպանությունը օձերից:📌 Օձերը սնվում են մանր կր...
23/06/2019

Դաս 4
Տան և այգու պաշտպանությունը օձերից:

📌 Օձերը սնվում են մանր կրծողներով: Ձերբազատվեք ձեր տարածքում եղած մկներից, առնետներից, գորտերից, խլուրդներից և օձերը իրենց հետաքրքրող բան այլևս չեն ունենա Ձեր այգում:

📌 Օձերը սիրում են մութ անկյուններ:Պարբերաբար մաքրեք տարածքը խոտից, կարճեցրեք թփերը, մի թողեք տարածքում շինարարական թափոնների,աղբի կուտակումներ և օձը թաքնվելու տեղ չի ունենա:

📌 Փորձք ոզնիներ պահել տարածքքւմ, նրանք որսում են օձերին:Օձերին են որսում նաև որոշ կատուներ և ժագդերեր ցեղատեսակի շները, բայց հաշվի առեք այն, որ այս ցեղատեսակի շները երբեմն ագրեսիվ են լինում մարդու հանդեպ:

📌 Օձերը չեն սիրում կտրուկ և հոտեր, և բարձր ձայներ (խոտհնձիչի ձայնը), եթե տեսնում եք օձին, ապա պետք չե փորձել փայտով վախեցնել, դա ավելի կկատաղեցնի սողունին, ավելի լավ է ոտքերով գետնին հարվածեք:

📌 Օձերին վախեցնելու հայտնի մեթոդները (նավթալինով մշակումը, անվադողերի և սխտորի այրումը ողջ այգու երկայնքով) իհարկե ազդեցիկ են բայց ոչ երկարատև և հաճելի մարդու համար: Թունաքիմիկատները վտանգավոր են երեխաների և տնային կենդանիների համար, շատ դեպքերում օձերը նույնիսկ չեն էլ մոտենում թունաքիմիկատներին, զգալով հոտը: Հենց այս պատճառներով էլ ամենաէֆեկտիվ միջոցները օձերին վախեցնելու համար հիմնված են տատանումների և սուր հոտերի վրա:

📌 Եթե Ձեր տարածքում արդեն կան օձեր կամ դուք ցանկանում եք պաշտպանել Ձեր այգին դրանցից, ապա ABIO հիպերմարկետում դուք կգտնեք էֆեկտիվ միջոց՝ կենսաբանական դեղամիջոց օձերի դեմ: https://bitly.su/Yw9VJP Բաղադրությունը կազմված է եթերային արոմատիկ յուղերից, առանց քիմիական բաղադրիչների: Այն լիովին անվնաս է մարդու և տնային կենդանիների համար: Գործում է մինչև 40 օր: Հարկավոր է միայն շաղ տալ նյութը ողջ այգու կամ տան երկայնքով մեկ: Եթե տարածքում արդեն կան օձեր, ապա նրանց դւրս գալու համար փոքր հատված թողեք, այնուհետեև մշակեք այն և օձերը այլևս չեն անհանգստացնի: ☎️ Զանգահարեք 099-52-02-05

📌 Ինչ անել եթե Ձեզ խայթել է օձը?
- Պահպանեք հանգստություն, որպեսզի դանդաղեցնեք թույնի տարածումը օրգանիզմում:
- Լվացեք վերքը օճառով:
- Ընդունեք հակաալերգիկ և ջերմիջեցնող դեղամիջոցներ:
- Շատ ջուր խմեք, բայց ոչ սուրճ կամ թեյ!

Մաղթում եքնք Ձեզ փարթամ և ծաղկուն այգի:

📛💥☣️ՆՈՐՈՒՅԹ!!!Օձերից և սողուններից՝ ռուսական արտադրության օրգ...
20/06/2019

📛💥☣️ՆՈՐՈՒՅԹ!!!
Օձերից և սողուններից՝ ռուսական արտադրության օրգանական պաշտպանիչ միջոց:
40մլ-1800դր
🌏🌎http://bit.ly/2IMjJQ0
📍 📍ք. Աբովյան, Երևան-Սևան մայրուղի, 2-րդ կմ
☎️+374 99520205

#abiogardencenter #abiohypermarket #abio #snakes

🤩🏺🏮🌴Եթե ցանկանում եք ձևափոխել և նոր շունչ պարգրել Ձեր այգուն,...
18/06/2019

🤩🏺🏮🌴Եթե ցանկանում եք ձևափոխել և նոր շունչ պարգրել Ձեր այգուն, ապա համեցեք ABIO հիպերմարկետ ,որտեղ կգտեք ինքնատիպ և զանազան դեկորատիվ պարագաների հարուստ տեսականի աշխարհի տարբեր անկյուններից։🏺🏮🌴
🌏🌎http://bit.ly/2Rq450U
📍 📍ք. Աբովյան, Երևան-Սևան մայրուղի, 2-րդ կմ
☎️+374 99 52 02 23

#abiogardencenter #abiohipermarket #abio #gardendecor

16/06/2019

Դաս 3
Բւույսերի խնամք

📌 Ձեր այգին պարարտանութերով մշակեք մեկ անգամ գարնանը և օգստոսի վերջում՝ (երեք ամիսը մեկ):
Օգոստոս ամսին, երբ վերջին անգամ պարարտանութով մշակելիս լինեք, օգտագործեք միայն այն նյութերը, որոնք չեն պարունակում ազոտ(այն ավելի շատ նպաստում է բույսերի աճին գարնանը), իսկ աշնանը մոտ ժամանակահատվածում ույսերին նհրաժեշտ են կալիում և մագնիում, ամրության համար:

📌 Ամենաէֆեկտիվ պայքարի միջոցները վնասատուների դեմ տարբեր քիմիկատներն են:Վերամշակումը համապատասխան վնասատուների և հիվանդությունների դեմ հարկավոր է իրականացնել 7-15օր:Խորհուրդ է տրվում հերթականություն սահմանել ըստ հիվանդության և վնասատուի:Կրկնեք վերամշակման գործողությունները մինչ բույսի ապաքինվելը:

📌 Սրսկումները անհրաժեշտ է իրականացնել երեկոյան՝չոր և ոչ քամոտ եղանակային պայմաններում: Անպայման օգտագործեք պաշտպանիչ միջոցներ՝ դիմակներ,ձեռնոցներ և այլն:

📌 Պրոֆիլակտիկայի համար օգտակար է օգտագործել քիմիկատները ամիսը մեկ անգամ:
Համատեղեք դեղամիջոցները.
1 վնասատուների դեմ(որոնք սնվում են տերևներով և պտուղներով, Ձեր միջավայրում ամենատարածվածների դեմ), 1 սնկային հիվանդությունների դեմ (Կեղծ ալրացողային սնկեր, ժանգ, նեխում), 1 բակտերիալ հիվանդությունների դեմ (բակտերիալ նեխում, բակտերիալ քաղցկեղ):

📌 Որոշ դեղամիջոցներ կարելի է խառնել և այդ լուծույթը օգտագործել 1 սրսրկման համար: Բայց որոշ միջոցներ անհամատեղելի են և դրանք հարկավոր է օգտագործել առանձին, ինչպես նաև բոլոր երեքն էլ կարելի է օգտագործել նույն օրը: Գործողությունը կրկնեք մեկ ամիս հետո:

📌 Լավ միջոց է հանդիսանում նաև կանաչ օճառը, առողջ բուսերին և նոր հիվանդացած բույսերին խթանելու համար: Պարզապես ավելացրեք սրսկման միջոցների հետ, որոնցով մշակում եք ձեր այգին, և այն կնպաստի բույսերի առողջությանը:

☎️ Զանգահարեք 099-52-02-05 հեռախոսահամարով և մեր մասնագետը կօգնի Ձեզ ընտրել հմապատասխան դեղամիջոցներ Ձեր այգին պաշտպանելու համար:
Մաղթում եքնք Ձեզ փարթամ և ծաղկուն այգի:

13/06/2019
Պիկնիկի պարագաներ

😋🍖Ամեն ինչ պիկնիկի համար!
Մեծ և հարուստ տեսականի ABIO հիպերմարկետում:😋🍗
🌏🌎http://bit.ly/2MKtELh
📍 📍ք. Աբովյան, Երևան-Սևան մայրուղի, 2-րդ կմ
☎️+374 99 52 02 23

👩‍⚕️🌱🌱Եթե Ձեր բույսը թույլ է, վնասվել է, կամ հիվանդ է, ապա հոգ ...
11/06/2019
Ծառայություններ - ABIO այգեգործական հիպերմարկետ

👩‍⚕️🌱🌱Եթե Ձեր բույսը թույլ է, վնասվել է, կամ հիվանդ է, ապա հոգ չէ, համացեք ABIO հիպերմարկետ: Բերեք Ձեր բույսը, և մեր մասնագետներեը կօգնեն Ձեզ:
🌎🌍http://bit.ly/2MATeCh
📌📌ք. Աբովյան, Երևան-Սևան մայրուղի, 2-րդ կմ
☎️☎️+374 99 52 02 23
#abio #abiogardencenter #abiohospital #planttreatment

ABIO այգեգործական հիպերմարկետ - այգեգործական ծառայություններ Հայաստանում։

09/06/2019

Դաս 2.Վարդերի վնասատուներ
Կքննարկենք հիմնական և ամենատարածվածների մասին:

📌Ոստայնատիզ- սարդոստայնը պատում է ծաղկաբույլը և տերևները, տիզերը կլանում են տերևների մեջ եղած ողջ հյութը, դրանց վրա առաջանում են մանր, վառ հետքեր, տերևները դեղնում են և թափվում:
📌Երկարակնճիթ-վարդի վնասատու բզեզ՝ մինչև 1սմ մեծությամբ,որը կրծոտում է տերևնեի եզրերը: Նրա թրթուրները ապրում են հողի տակ և սնվում են արմատներով՝ թուլացնելով դրանք: Բույսը կարճ ժամանակում թառամում է և կարող է մահանալ:
📌Լվիճ-մանր վնասատու 0.5-2.0 մմ, լինում են կանաչ, մոխրագույն, գազարագույն, սև գույնի: Մարմնի կառուցվածքը ձվաձև է, երկար ոտքերով, երկար կնճիթով՝ բերանի և գլխի հատվածում, երկար բեղիկներով: Լինում են թևավոր և անթև: Թռիչքի ընթացում տարածում են վիրուսային հիվանդություններ և մեծ վնաս են պատճառում այգում գտնվող բույսերին:
📌Լվիճների քանակը բաց հողի վրա հիմնականում մեծանում է հունիսին: Դրանք շարունակում են վնասել մինչև ամռան վերջ: Ամռան ընթացքում բազմանում է 10 սերունդ և ավելին: Լվիճները կուտակվում են թարմ բողբոջնեի եզրերին և ծաղկի գլխիկի մեջ, հազվադեպ տերեևների վրա: Վնասված բողբոջները կորանում են, իսկ գլխիկները չեն բացվում:Լվիճը վնասակար է նաև նրանով, որ քաղցր հեղուկ է արտաբերում, որը իր հերթին գրավում է այլ միջատներին և սև մրջյուններին: Եթե միջոցներ չձեռնարկեք լվիճների դեմ, ապա Ձեր բույսերը կմահանան:
📌Անհրաժեշտ է պահպանել լվիճի դեմ պայքարի միջոցների հերթականությունը՝ ամենալավ արդյունքին հասնելու համար:
📌Տրիպս-մանր,կլանող վնասատու՝ մինչև 1մմ չափսով: Հասուն տրիպսը լինում է սև գույնի, իսկ թրթուրները վառ դեղին են: Տրիպսը թուլացնում է վարդը՝ կլանելով հեղուկը տերևներից և ծաղկից:Վնասված ծաղիկները պատվում են մանր կարմիր հետքերով:Ծաղիկը մաշվում է և արագորեն թոշնում է: Տերևների վրա հայտնվում են մանր դեղին հետքեր:Դրանք ստանում են արծաթագույն երանգ, ինչպես ոստայնատիզի սարդոստայնի դեպքում:
📌Տրիպսի և լվիճների դեմ պայքարի սրսկման միջոցները նույնն են:
📌Սրսկումը պետք է իրականացնել երեկոյան, ոչ քամոտ եղանակային պայմաններում: Կրկնել սրսկման գործողությունները 10-12 օր մինչև բույսի վերականգնվելը:

🏪ABIO հիպերմարկետում դուք միշտ կարող եք գտնել ամենաԷֆեկտիվ միջոցները՝ վնասատուների և տարբեր հիվանդությունների դեմ, ինչպես նաև ստանալ խորհրդատովություն մեր մասնագետների կողմից:

🌱🌱Մաղթում ենք առողջ և կանաչ այգի:
🌎🌍https://qps.ru/2atIq
📌📌ք. Աբովյան, Երևան-Սևան մայրուղի, 2-րդ կմ
📲 (099) 52-02-23
#abio #abiogardencenter #onlinegardenschool #abioonlinegardenschool

📛😉Պարարտանյութերի և հողախառնուրդների մեծ տեսականի ABIO հիպերմար...
08/06/2019
Հողախառնուրդներ

📛😉Պարարտանյութերի և հողախառնուրդների մեծ տեսականի ABIO հիպերմարկետում:
🌎🌍http://bit.ly/2MKaEMO
📌📌ք. Աբովյան, Երևան-Սևան մայրուղի, 2-րդ կմ
☎️+374 99 52 02 23
#abiogardencenter #abio #plants #arrangements #fertilizers #pesticides

Էկզոտիկա Ձեր տանը🌱🌴🍀🌲Հրապուրիչ և ինքնատիպ թաղարային բույսեր...
06/06/2019
Սենյակային բույսեր

Էկզոտիկա Ձեր տանը🌱🌴🍀🌲
Հրապուրիչ և ինքնատիպ թաղարային բույսեր ողջ աշխարհից և հոլանդացի դիզայներների կողմից պատրաստված կոմպոզիցիաներ միայն մեզ մոտ։🤗🤗
🌎🌍http://bit.ly/2MwIxRa
📌📌ք. Աբովյան, Երևան-Սևան մայրուղի, 2-րդ կմ
☎️+374 99 52 02 23
#abiogardencenter #abio #plants #arrangements

Դաս 1 - Բույսերի պաշտպանություն առանց քիմիական նյութերի:Թրթուրներ...
02/06/2019

Դաս 1 - Բույսերի պաշտպանություն առանց քիմիական նյութերի:
Թրթուրները հաճախ հանդիսանում են, որպես բույսերի հիվանդությունների տարածողներ: Հետեւաբար, մժեղների և ցեցի առկայությունը կարող են վտանգավոր լինել:
📌Կիտրոնի կեղևները տարածեք ծաղկամանի մեջ, կամ ցանեք մաքուր ծխախոտի արմատները (առանց արոմատիկ խառնուրդների), փայտի մոխիրը, որոնք նույնպես կծառայեն որպես գերազանց պարարտանյութ:
📌Բույսերի հարևանությամբ տեղադրեք կաթսաներով բուրավետ բույսեր, ինչպիսիք են՝ ռեհանը, նարդոսը, նաստուրցիան, կամ կալենդուլան, որի բույրը խոչընդոտում է միջատների առկայությանը:
📌Արդյունավետ դեղամիջոցներից են կեղծ ալրացողային սնկերի,լվիճների, աֆիդների և սպիտակաթևիկների դեմ՝ օճառային (200) գր. օճառ 10 լիտր ջուր), սխտորային (1 գլուխ 1 լիտր եռացրած ջրի համար, թողնել 7 օր), կամ սոխից լուծույթ (100-
150 գր. սոխի կեղեւը լցնել 1 լիտր եռացող ջրի մեջ, թողնել 1 օր): Մեծ տերեւները սրբել՝յուրաքանչյուրը առանձին:
📌Սոխի լուծույթը նույնպես օգտագործվում է այգին և սենյակային բույսերը սնկից և բակտերիալ հիվանդություններից պաշտպանելու համար:
Եթե բույսը գունատ տերեւներ ունի, ապա դա կարող է երկաթի պակասից լինել: Մեխը դրեք հողի մեջ, ժանգոտվելով այն հագեցնում է բույսին անհրաժեշտ երկաթով:
📌Լավ օրգանական պարարտանյութ է հանդիսանում ձվի աղացած կճեպը՝ խառնած ալյուրի հետ (խառնուրդը ավելացնել ջրելու հետ համատեղ), կարտոֆիլի կամ ցանկացած բուսական թուրմ (պարտադիր սառեցնել թուրմը նախքան ջրելը):
📌Կալիումի պերմանգանատի թույլ լուծույթը ոչ միայն կհարստացնի հողը մանգանով, այլև կկանխազերծի արմատների նեխման գործընթացը:
📌Կարևոր է: Հողը պարարտացրեք ամսեկան մեկ անգամից ոչ ավել, իսկ բույսի տեղափոխությունից հետո՝ 45 օր անց:
🌱Մաղթում ենք առողջ և կանաչ այգի:
📲 (099) 52-02-23:
#ABIO

25/05/2019

📢Ուրախությամբ հայտարարում ենք Աբիո այգեգործական առցանց դպրոցի բացումը: Ամեն շաբաթ մենք կկիսվենք ձեզ հետ սենյակային և այգիների բույսերի խնամքի մասին գաղտնիքներով, կպատմենք դրանց առանձնահատկությունների և ֆունկցիաների մասին, կսովորեցնենք ինչպես պաշտպանել ձեր այգին վնասատուներից և ինչպես բուժել ձեր սիրելի բույսերը: Մեկնաբանություններում գրեք` ինչ եք ցանկանում, ձեզ կպատմենք մեր առաջին դասին, տվեք հարցեր: Մեր մասնագետներն ուրախությամբ կկիսվեն ձեզ հետ իրենց գիտելիքներով: Հետևեք մեր գրառումներին: Առաջին դասը հաջորդ կիրակի է՝ 02.06.19❗️

Address

Sevan Motorway 10th Km
Ptghni
2228

Opening Hours

Monday 09:30 - 19:00
Tuesday 09:30 - 19:00
Wednesday 09:30 - 19:00
Thursday 09:30 - 19:00
Friday 09:30 - 19:00
Saturday 09:30 - 19:00
Sunday 09:30 - 19:00

Telephone

37499520223

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ABIO Garden Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ABIO Garden Center:

Videos

Category

Nearby shops